Հետազոտություն․ Տղամարդիկ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից, քան կանայք23 հունիսի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ըստ բրիտանական Global Health 50/50 կազմակերպության հետազոտությունների, որոնք անցկացվել են ավելի քան 20 երկրում, տղամարդիկ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից, քան կանայք։ Դա են հաստատում նաև Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) դիտարկումների արդյունքները: Ըստ հետազոտությունների՝ աշխարհում կորոնավիրուսի հետևանքներից մահացած պացիենտների երկու երրորդը տղամարդիկ են, գրում է Deustche Welle-ն։ Ըստ RKI տվյալների՝ բոլոր տարիքային խմբերում կորոնավիրուսից մահացած տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են կանանցից։ Որպես պատճառ առաջին հերթին նշում են հորմոնալ ֆոնի տարբերություններն ու կանանց գենետիկորեն ավելի ամուր իմունիտետը։ Սակայն մասնագետները շեշտում են, որ հարցը դեռևս լավ ուսումնասիրված չէ։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների քանակը գերազանցել է 9 միլիոնը, մոտ 470,000 մահ է գրանցվել, ապաքինվել է մոտ 4․4 մլն մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |