Ջավախքից դիմորդները փակ սահմանների պատճառով չեն մասնակցի ՀՀ-ում քննություններին

Ջավախքից դիմորդները փակ սահմանների պատճառով չեն մասնակցի ՀՀ-ում քննություններին

PanARMENIAN.Net - Ջավախքցի դիմորդները, որոնք մտադիր են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարող մասնակցել միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդ նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ հնարավորություն ստանան մասնակցել քննություններին, տեղեկացնում է Jnews.ge-ն:

«Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի, և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի բուհերում»,- ասվում է դրանում:

Նամակը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժպ Արմեն Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Նամակը ստորագրել է մի քանի տասնյակ դիմորդ:

Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---