Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից է:

Վարակն ընդհանուր առմամբ հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որոնցից 65-ն առողջացել են:

Մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը