Թրամփը կարգադրել է դադարեցնել որոշ աշխատանքային վիզաների և գրին քարտի տրամադրումը

Թրամփը կարգադրել է դադարեցնել որոշ աշխատանքային վիզաների և գրին քարտի տրամադրումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել, որով մինչև 2020-ի ավարտը դադարեցվում է մի շարք մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Խոսքը H1-B, H-4 և H-2B, L տեսակի աշխատանքային վիզաների և գրին քարտի մասին է, գրում է ՏԱՍՍ-ը։

Տեքստում նշվում է, որ ԱՄՆ նախագահը դիմում է այդ միջոցին, որպեսզի ամերիկացի բանվորներն առաջինը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից վերականգնվելու հնարավորություն ստանան։

Սահմանափակման տևողությունը դեկտեմբերի 31-ից հետո կարող է կրկին երկարացվել։

H-1B տիպի մուտքի արտոնագրերը թույլ են տալիս ամերիկացի գործատուներին ժամանակավոր հիմունքով արտասահմանցի աշխատակիցների վարձել։ Թրամփի վարչակազմը մինչ համաճարակն արդեն փորձում էր խստացնել այդ վիզաների տրամադրման կարգը։

H-4 վիզաները տրամադրվում են H-1B արտոնագրեր ունեցողների մերձավոր հարազատներին։ Իսկ H-2 վիզաները թույլ են տալիս ժամանակավոր աշխատուժ վարձել գյուղոլորտում, շինարարության և այլ ոլորտներում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---