ԱՄՆ-ում փորձել են տապալել նախկին նախագահ Ջեքսոնի արձանը

ԱՄՆ-ում փորձել են տապալել նախկին նախագահ Ջեքսոնի արձանը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ բողոքող ցուցարարները փորձել են տապալել ԱՄՆ նախկին նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը, որը տեղադրված է Սպիտակ տան մոտ։

Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազի կիրառմամբ, գրում է Deutsche Welle-ն։

Ցուցարարները պարան են գցել ձիարձանի վրա՝ փորձելով գցել այն։ Արձանի պատվանդանի վրա գրել են «մարդասպան»։

Ոստիկանների կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո հարձակումներն արձանների վրա ԱՄՆ-ում զանգվածային բնույթ են ստացել՝ փորձում են կոտրել այն հուշարձանները, որոնք ստրկատիրության և ռասայական խտրականության հետ են ասոցացվում։

Ավելի վաղ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում քանդվել են ստրկատիրական Կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ջեֆերսոն Դևիսի, ինչպես նաև Ամերիկան բացահայտած մեծ ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի արձանները։ Ըստ ցուցարարների՝ Կոլումբոսի արձանը խորհրդանշում է Ամերիկայի բնիկ ժողովուրդների հալածանքները։

Ջեքսոնը, որն ԱՄՆ նախագահ է եղել 1829-1837թթ․, ամերիկյան պատմության ամենավիճահարույց կերպարներից է։ Նա ոչ միայն ճորտատեր է եղել, այլև զանգվածաբար բռնի վերաբնակեցրել է հնդկացիներին ռեզերվացիաներում՝ սպիտակամորթների համար տարածք ազատելով։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ իրեն Ջեքսոնի կողմնակից է անվանել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---