26 հունվարի 2009 - 16:33 AMT
Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Բարսեղ Կիրակոսյանը տեղափոխվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբ
ՌԴ պրեմյեր-լիգայի մերձմոսկովյան «Խիմկի» թիմը պայմանագիր է կնքել Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի կիսապաշտպան Բարսեղ Կիրակոսյանի հետ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է 2 տարով, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը: Կիրակոսյանն արդեն խաղացել է իր առաջին ընկերական խաղը «Խիմկի»-ի կազմում «Սպարտակ-2» ակումբի դեմ, որն անցել է անսովոր ձեւաչափով` 30 րոպե տեւողությամբ 3 խաղակեսով: Նշենք, որ «Խիմկիիում» ելույթ են ունենում Հայաստանի հավաքականի եւս 2 ֆուտբոլիստներ` դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ հարձակվող Ռոբերտ Զեբելյանը: