Զեեւ Էլկին. Թուրքիայի դիրքորոշումը հաստատել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անխուսափելիությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի դիրքորոշումը Իսրայելի հարցում «Ձուլածո արճիճ» գործողության ժամանակ մեծ հիասթափություն է առաջացրել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Լիկուդ» կուսակցության անդամ, 17-րդ գումարման Քնեսեթի պատգամավոր եւ առաջիկա ընտրություններում պատգամավորության թեկնածու Զեեւ Էլկինը: Նրա խոսքերով, պաշտոնական Անկարայի հայտարարությունները հաստատել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անխուսափելիությունը: «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Քնեսեթի բանաձեւին, ապա դա արդեն հաջորդ գումարման խորհրդարանի գործն է, որն իր աշխատանքը կսկսի փետրվարի 24-ին, ընտրություններից հետո:



Ընտրությունները կայանալու են փետրվարի 10-ին, եւ «Լիկուդ» կուսակցությունը բավական մեծ շանսեր ունի գլխավորելու համար Իսրայելի խորհրդարանը: Այն ժամանակ օրակարագում կընդգրկվի նոր բանաձեւը: Տեսնենք, թե կհաջողվի արդյոք մեզ անցկացնել բանաձեւն այս անգամ: Ցանկանում եմ նշել, որ ես իրավացի էի, երբ պնդում էի, որ Հայոց ցեղասպանությունը հարկավոր է ճանաչել: Մենք դա չարեցինք եւ Թուրքիայի կողմից օգնության փոխարեն խիստ քննադատություն ստացանք միայն այն բանի համար, որ պաշտպանում էինք մեր քաղաքացիներին»,-ասել է Էլկինը:



Թուրքիան ի սկզբանե դեմ էր «Ձուլածո արճիճ» գործողությանը` մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակիչների սպանության մեջ: Վարչապետ Էրդողանը հունվարի 16-ին նոււյնիսկ պահանջել է հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ից: Չեղյալ են հայտարարվել իսրայելցի բոլոր պետական գործիչների այցերը Թուրքիա, որտեղ հակասեմիթիզմի մեծ ալիք է բարձրացել, ինչը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ի հայտնի հրեական կազմակերպությունները դիմել էին Անկարային կոչ անելով դադարեցնել ատելությունն ու հրեաների հալածանքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---