Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում հունիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի գրանցված դեպքերը հասել են 911-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3-ով։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման Stopcov.ge կայքում։

Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 768 մարդ, 14-ը մահացել է։

Կարանտինում 2601 քաղաքացի կա, ստացիոնարում բուժվում է 259 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---