Ուրիխանյան․ Իմ ստորագրությամբ ՍԴ դիմելու քանակը չի լրանում, գնդակը ԼՀԿ դաշտում է

Ուրիխանյան․ Իմ ստորագրությամբ ՍԴ դիմելու քանակը չի լրանում, գնդակը ԼՀԿ դաշտում է

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք ստորագրելու է ՍԴ դիմելու ձևաթուղթը, նշել է` իր ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը և գնդակը ԼՀԿ դաշտում է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի ընդունման վերաբերյալ ՍԴ դիմելու համար ստորագրահավաք է նախաձեռնել։

«Հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը, հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,- ասվում է գրառման մեջ։

ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ հորդորելով միանալ այս նախաձեռնությանը՝ «երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»։ ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրությունների առկայության դեպքում հնարավոր կլինի դիմել ՍԴ։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---