Պատգամավոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել

Պատգամավոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։

Հավանաբար՝ ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ՝ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Նա վերջին շրջանում մասնակցել է ԱԺ նիստերին, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցերին։ Նա առաջին պատգամավորն էր, ում մոտ ախտորոշվել է Covid-19:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---