Նոր iOS 14-ը թույլ կտա կառավարել iPhone-ը թակոցների միջոցով24 հունիսի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - WWDC 2020 համաշխարհայն կոնֆերանսում, որը պանդեմիայի պատճառով առցանց է անցել, Apple կորոպորցիան ներկայացրել է iPhone սմարթֆոնների համար նախատեսված iOS 14 օպերացիոն նոր համակարգը։ Բետա-տարբերակում, որն արդեն հասանելի է մշակողների համար, հետաքրքիր գործառույթ է ավելացել։ Ըստ MacRumors-ի՝ կարգավորումներում կա օպցիա, որի ակտիվացումը թույլ է տալիս սարքի առանձին հնարավորությունները կառավարել՝ թակելով գաջեթի կորպուսին։ iOS 14-ով iPhone-ը թույլ է տալիս տարբերակել կրկնակի և եռակի թակոցները սմարթֆոնի հետևի պանելին, գրում է Popmech.ru-ն։ Մասնավորապես, թակոցներով կարելի է կապվել Կառավարման, Իրազեկման կենտրոնների հետ, սքրինշոթ անել, կարգավորել ձայնի բարձրությունը կամ անձայն ռեժիմ միացնել, ինչպես նաև Siri կանչել կամ արգելափակել սմարթֆոնը։ Բացի այդ, նման եղանակով հնարավոր է ակտիվացնել VoiceOver գործառույթը, էկրանի խոշորացույցն ու այլ հնարավորություններ։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կհայտնվի այդ տարբերակը վաճառքում, քանի որ WWDC 2020-ի ընթացքում Apple-ը չի անդրադարձել դրան։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |