ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 7176 նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 7176 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հունիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 606,882-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 7176-ով, ասվում է հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքում։

Մեկ օրում մահացել է 154 պացիենտ, մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը 8513 է, գրում է «Վեդոմոստին»։

Ապաքինվել է ևս 12,393 հիվանդ, համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 368,822 մարդ։ Բուժումը շարունակում է 229,546 հիվանդ։

Մոսկվայում կորնավիրուսով վարակի 811 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը մայրաքաղաքում հասել է 216,906-ի։ Մահվան ելքով 14 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ՝ 3657։ Մեկ օրում Մոսկվայում դուրս է գրվել 2020 հիվանդ, բուժումը շարունակում է 71, 981-ը։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 9․2 մլն-ն, որից մահացել է 477,000-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---