Կոնստանտին Օրբելյանի հոբելյանը կնշեն Կրեմլի պետական պալատում

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Կոնստանտին Օրբելյանի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայի Կրեմլի պետական պալատում տեղի կունենա տոնական համերգ: Կոմպոզիտորի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի համար ելույթ կունենան ռուս աստղեր Ալլա Պուգաչովան, Իոսիֆ Կոբզոնը, Սոֆիա Ռոտարուն, Լարիսա Դոլինան, Վալերի Լեոնտեւը եւ այլոք: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «Արմավիա» ավիաընկերությունում, որը համերգի գլխավոր հովանավորն է:



ՌԴ արտիստներից բացի, հոբելյանին ելույթ կունենան նաեւ հայ կատարողներ, որոնց թվում հայկական դուդուկի արքա Ջիվան Գասպարյանը, Հայաստանի ջազ-բենդը Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ, երգիչներ Սյուզան Մարգարյանը, Նադեժդա Սարգսյանը, Էռնա Յուզբաշյանը, Հայկոն, Արամեն, Արմինկան, Էմմին:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---