Թանդիլյան․ Գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ

Թանդիլյան․ Գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ արտահերթ նիստում գույքահարկի վերանայման օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, ու չկա մի անշարժ գույք, որի գույքահարկը չի ավելանալու։

Նա հավելել է, որ մոտ 570,000 միավոր անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները և այլն, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Նա նաև անընդունելի է համարել օրիանգծի քննարկումը արտակարգ դրության պայմաններում։

«Սա խայտառակություն է։ Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի օրինագիծ քննարկելը չգիտեմ ում մտքով կարող է անցնել… ու անել դա արտահերթ ռեժիմով»,- ասել է Թանդիլյանը։

Նա հիշեցրել է, որ արտահերթ ռեժիմը սահմանափակում է ելույթների և հարցերի հնարավորությունները։

Պատգամավորի խոսքով՝ այս նախագիծն այնքան «չաշխատած» է, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը, ով հիմնական շահառուն է, չի հասցրել կարծիք հայտնել նախագծի մասին։

Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը. ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի:

ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---