Թունյան․ Նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալի բարձրացել էր 2019-ի օրենքով

Թունյան․ Նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալի բարձրացել էր 2019-ի օրենքով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում գույքահարկի որոշման նոր համակարգին առնչվող նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալիորեն բարձրացվել էր 2019-ին ԱԺ-ի ընդունած օրենքով։

Նա օրինակ է բերել 30 մլն դրամ արժեքով անշարժ գույքի մասով, որի համար այսօր վճարվում է տարեկան մոտ 2500 դրամ։

Թունյանն ասել է` նախորդ տարի ընդունած օրենքով նախատեսվում է, որ այդ 2500 դրամի փոխարեն քաղաքացին պետք է վճարի 43 հազար դրամ։ Իսկ հիմա, ըստ պատգամավորի, իրենք առաջարկում են այդ 43 հազարի փոխարեն սահմանել 19,000 դրամ, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Ըստ Թունյանի՝ այդ բարձրացումն էլ լինելու է մի քանի տարվա ընթացքում։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում նախագծի առաջադրմանը, Թունյանն ասել է, որ եթե ուշացնեն, ապա հետևանքներն ավելի վատը կլինեն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը քննարկման ժամանակ ասել է, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ ու չկա մի անշարժ գույք, որի գույքահարկը չի ավելանալու։

Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի:

ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---