Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա Աբդուլլահ Գյուլի հայրենիքում

PanARMENIAN.Net - 2010 ԱԱ նախընտրական հանդիպումը Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականների միջեւ կկայանա 2009թ. հոկտոմբերի 14-ին Կայսերի քաղաքի «Քադիր Հաս» մարզադաշտում: Ներկայումս մարզադաշտում ավարտվում են շինարարական աշխատանքները: Ենթադրվում է, որ նոր «Քադիր Հաս» մարզադաշտը կբացեն Թուրքիայի եւ Հայաստանի նախագահները: Կայսերի քաղաքը Աբդուլլահ Գյուլի հայրենիքն է, գրում է թուրքական Aksam թերթը:



Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հրավեր է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որն ընդունվել է:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը դիտելու համար Երեւան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նախքան ֆուտբոլային հանդիպումը նախագահների միջեւ կայացած զրույցի ժամանակ նրանք հայտնեցին, որ այդ հանդիպումը լուրջ խթան կդառնա երկու երկրների միջեւ երկխոսության հետագա շարունակման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---