Կորոնավիրուսով հիվանդը շարունակել է տաքսի վարել. Քրգործ է հարուցվել25 հունիսի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի ծննդատան մոտ կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել: Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ հունիսի 24-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ և պահանջում, որ ծառայություն չմատուցի, քանի որ երկկողմանի թոքաբորբ ունի, և կորոնավիրուսի թեստը դրական է եղել, ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ Պարզվել է, որ Ա. Ն.-ն հունիսի 24-ին Աբովյանի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, բայց շարունակել է տաքսի վարել: Նույն օրը Աբովյան ԲԿ-ից ստացված գրության համաձայն Ա. Ն.-ն հանձնել է Covid-19-ի թեստ և դրական պատասխանն ամսի 23-ին փաստացի հաստատվել է: Նույն օրը հիվանդը հեռախոսազանգով իրազեկվել է արդյունքների մասին, նրան տեղեկացրել են ինքնամեկուսացման մասին: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ կան՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 277.1-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է տուգանքով կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետո): Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Ն.-ի տաքսի ծառայություններից օգտված և ինքնամեկուսացման կանոնները խախտելու արդյունքում հնարավոր վարկված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ամբողջ տարածքում 2020թ. մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն, որը երկարաձգվել մինչև հուլիսի 13-ը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |