Իրանի ՊՆ-ն ռազմական համալիրի մոտ գազի պայթյունի մասին է հայտնել

Իրանի ՊՆ-ն ռազմական համալիրի մոտ գազի պայթյունի մասին է հայտնել

PanARMENIAN.Net - Թեհրանում պայթել է գազի պահեստավորման համար նախատեսված արդյունաբերական պահեստարանը Փարչինի ռազմական համալիրի գոտում։ Այն հասանելի էր նաև ոչ ռազմական մասնագետների համար։

Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավուդ Աբդին, գրում է Deutsche Welle-ն։

Թեհրանի երկինքը մի քանի վայրկյանով լուսավորվել է կարմիր բռնկումից, որից հետո այդ վայրում թանձր ծուխ է բարձրացել։

Ըստ Աբդիի՝ հրդեհը հաջողվել է արագ մեկուսացնել։ Պայթյունի պատճառների մասին պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը ոչինչ չի ասել։

Reuters-ը, իր հերթին, արևմտյան երկրների հատուկ ծառայություններին հղումով ենթադրել էր, որ Իրանում կարող էին միջուկային զենքի հետ կապված փորձարկումներ անցկացվել։ Թեհրանն այդ պնդումները չի մեկնաբանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---