ՀՀ-ում վարակման 759 նոր դեպք կա ու 13 մահ

ՀՀ-ում վարակման 759 նոր դեպք կա ու 13 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23,247-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 759-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 410 դեպք կա, այլ պատճառով՝ 131։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 814 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 12,149 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,557 է։

Ընդհանուր առմամբ, արվել է 105,046 թեստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---