Վահե Գրիգորյան․ Փոփոխությունները ՍԴ ճգնաժամի լուծում եմ համարում

Վահե Գրիգորյան․ Փոփոխությունները ՍԴ ճգնաժամի լուծում եմ համարում

PanARMENIAN.Net - ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ դա համարում է Սահմանդրական դատարանի ճգնաժամի լուծում և միանշանակորեն ողջունում է ԱԺ այս քայլը։

Գրիգորյանը հավելել է նաև՝ քանի որ Ազգային ժողովը լուծման այս տարբերակն է ընտրել, դա արվել է գիտակցելով, որ նախկին կազմից մի քանի անդամ շարունակելու են պաշտոնավարել ՍԴ կազմում, սակայն լուծման այս տարբերակը հրաշալի է լեգիտիմության հարցը փակելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«ՀՀ-ում լեգիտիմությամբ օժտված առաջնային մարմինը՝ ԱԺ-ն, այլևս բոլորովին փակել է բոլոր էջերը ՍԴ լեգիտմիության խնդրի հետ կապված։ Եվ այժմ ՍԴ-ն պետք է փաստի, թե որքանով է դատարանը հավատարիմ ժողովրդավարությանը և որքանով է ունակ պաշտպանել այն անցումային սահմանադրականության այս շրջանում»,- ասել է նա։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---