Ամիրյանի միջնորդությունը բավարարվել է. Կինոռեժիսորի գույքը կալանքի տակ է

Ամիրյանի միջնորդությունը բավարարվել է. Կինոռեժիսորի գույքը կալանքի տակ է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայցով միջնորդությունը` ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի։ Դատարանը որոշել է կալանք դնել կինոռեժիսորի 3 միլիոն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա, նշված է դատական տեղեկատվական համակարգում:

Ամիրյանը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարի մի մասը` մոտ 6,800,000 դրամ:

Ամիրյանը Գալստյանին մեղադրել էր զրպարտության մեջ և դիմել դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Գործը ՀՔԾ-ում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---