Համաճարակաբան. Լողավազաններն այս շրջանում վտանգավոր են, հատկապես՝ փակ26 հունիսի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում լողավազանները վարակվելու վտանգ են ներկայացնում, առավել վտանգավոր են փակերը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց համաճարակաբան Նարինե Ավագյանը: «Լողավազաններում խոնավ է, իսկ խոնավությունը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, բարենպաստ միջավայր է ստեղծում: Հատկապես փակ լողավազանները վտանգավոր են այդ տեսանկյունից, այդտեղ խոնավության կոնցենտրացիան բարձր է: Իսկ մենք չեք կարող իմանալ՝ մյուս լողորդները հիվանդ են, թե` ոչ: Այժմ բոլորին պետք է դիտարկել որպես պոտենցիալ վարակված», - նշեց համաճարակաբանը: Նա հավելեց, որ բացօթյա լողավազանների դեպքում վարակվելու ռիսկերը նվազում են։ «Բացօթյայում խոնավությունն այդպես չի հավաքվում: Վտանգ, իհարկե, էլի կա, բայց փակի հետ համեմատելի չէ: Ինչ մարդը բացօթյա տարածքում հազա կամ փռշտա, ինչ փակ. տարբերությունը մեծ է»: Խոսելով անմիջապես ջրում վարակվելու վտանգից, Ավագյանը նշեց, որ այն ավելի փոքր է, քանի որ կորոնավիրուսը «վախենում է քլորից», որով ախտահանում են լողավազանների ջուրը: Համաճարակաբանի խոսքով՝ ամեն դեպքում, այս պայմաններում ավելի ճիշտ է խուսափել լողավազաններ այցելությունից, «այդքան սպասել ենք, մի քիչ էլ սպասենք, հուսանք՝ քիչ մնաց»: Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23,247-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 410 դեպք կա, այլ պատճառով՝ 131։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |