Պատգամավոր Աբովյանը ևս վարակվել է կորոնավիրուսով

Պատգամավոր Աբովյանը ևս վարակվել է  կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին հայտնել է պատգամավորը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Արման Աբովյանն ասել է, որ իրեն լավ է զգում և որևէ ախտանիշ չունի։

Արման Աբովյանը, ինչպես նաև մյուս ԲՀԿ-ական պատգամավորները, վերջին շրջանում մասնակցել են ԱԺ նիստերին, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցերին։

Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Վարակվել են ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը և Ծովինար Վարդանյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---