Netflix-ը կարանտինում նկարահանված կարճամետրաժների ֆիլմաշար կթողարկի27 հունիսի 2020 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը հունիսի 30-ին կթողարկի 17 կարճամետրաժ ֆիլմերի շարքը, որոնք կարանտինի ժամանակ նկարահանել են հայտնի ռեժիսորներն ու դերասանները։ Ֆիլմաշարը կկոչվի Homemade։ Ֆիլմերը նկարահանվել են տարբեր երկրներում, գրում է esquire.ru-ն։ «Կորոնավիրուսի համաճարակի պատճառով տանը պարփակված կինեմատոգրաֆիստները ստեղծել են անձնական, հուզիչ պատմություններ, որոնք ամփոփում են մեր հավաքական կյանքի պատկերը կարանտինի պայմաններում»,-ասել են Netflix-ում։ Ընկերությունում նախագիծն անվանել են «կինոարտադրության վարպետության և ստեղծարար ուժի հաղթանակ գլոբալ պանդեմիայի պայմաններում»։ Նախագիծը մշակել են ռեժիսոր Պաբլո Լարաինը և նրա եղբայրը՝ Խուան դե Դիոս Լարաինը։ Մասնակցիները կարող էին օգտագործել միայն սարքավորումները, որ ունեին տանը։ Նախագծում ընդգրկվել են Լաջ Լիի, Պաոլո Սորենտինոյի, Ռեյչել Մորիսոնի, Պաբլո Լարաինի, Ռունգանո Նիոնի, Նատալիա Բերիսթայնի, Սեբաստյան Շիփերի, Նաոմի Կավասեի, Դևիդ Մաքքենզիի, Մեգգի Ջիլենհալի, Կրիստեն Ստյուարտի, Ջոննի Մայի, Նադին Լաբակիի և Հալեդ Մուզանարի, Անտոնի Կամպոսի, Գուրինդեր Չադհի, Սեբաստյան Լելիոյի և Անա Լիլի Ամիրպուրի ֆիլմերը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |