Փակ շուկայում «Երևան Սիթիի» աշխատանքը կասեցվել է27 հունիսի 2020 - 19:13 AMT PanARMENIAN.Net - «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել։ Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային թիմերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Տնտեսավարողները պարտավոր են իրականացրել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարումը մուտքերի մոտ` թույլ չտալով մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը: Աշխատողները պետք է ունենան անհատական հանդերձապահարաններ, կրեն դիմակ և ձեռնոց, յուրաքանչյուր օր ժամը 10-12-ը պետք է սպասարկվեն միայն տարեցները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |