28 հունիսի 2020 - 11:07 AMT
Վարակման 736 նոր դեպք՝ 1 օրում. Եվս 12 մարդ մահացել է

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 24,645-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 736-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 426 դեպք կա, այլ պատճառով՝ 139։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 205 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,116 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,964 է։