ԱՀԿ. Աֆեյանի Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջատարներից է

ԱՀԿ. Աֆեյանի Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջատարներից է

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունների անվանումները, որոնց թվում է ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna-ն։

ԱՀԿ գիտական ղեկավար Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ բրիտանական դեղագործական AstraZeneca ընկերությունը գերազանցում է մյուսներինկորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում։ Նա նշել է նաև, որ Moderna-ի մշակած փորձնական պատվաստանյութը շատ չի տարբերվում AstraZeneca-ի տարբերակից՝ ընկերությունը պատրաստ է անցնել կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին արդեն հուլիսի կեսին, հավելել է Սվամինաթանը, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա՝ ԱՀԿ-ն բանակցում է նաև Չինաստաի մի քանի արտադրողի և հնդիկ գիտնականների հետ։ Նա կոչ է արել պատվաստանյութը մշակողներին դիտարկել համագործակցելու տարբերակը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու վերաբերյալ։

Moderna-ն հաստատել էր, որ հուլիսին 30,000 կամավորի մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկում է իրականացնելու։ Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող ընկերություններից մեկն է։

ԱՀԿ-ի հունիսի 24-ի ցանկում թվարկված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 141 տարբերակ, որից 16-ը կլինիկական փորձարկում է անցնում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---