Պետրոսյանը հրապարակել է Covid-19-ի թեստի բացասական պատասխանը

Պետրոսյանը հրապարակել է Covid-19-ի թեստի բացասական պատասխանը

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Covid-19-ի թեստի պատասխանը։ Այն բացասական է։

«Էս էլ թեսթի պատասխանը։ Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին»,- ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովում կորոնավիրուսով վարակվածներ և մեկուսացածներ կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի և Արման Աբովյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը, Ծովինար Վարդանյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---