ՀՊՏՀ ռեկտորի ժպ-ն դադարեցրել է լիազորությունները․ Կմասնակցի այդ պաշտոնի համար մրցույթին

ՀՊՏՀ ռեկտորի ժպ-ն դադարեցրել է լիազորությունները․ Կմասնակցի այդ պաշտոնի համար մրցույթին

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը»,- ասվում է գրառման մեջ։

Անցած ամիսների արդյունավետ աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ-ին՝ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին:

«Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատալու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը», - ասվում է գրառման մեջ։

Դիանա Գալոյանը ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի օգոստոսին։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի հայտարարությունում նշել էր, որ իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ Գոգյանի, նա շարունակում է զբաղեցնել պաշտոնը կապերի և հովանավորչության միջոցով»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---