20 մլրդ դրամի չարաշահում՝՝ Գյումրու Մուշի կառուցման ժամանակ․ Պաշտոնյաներ են հարցաքննվել

20 մլրդ դրամի չարաշահում՝՝ Գյումրու Մուշի կառուցման ժամանակ․ Պաշտոնյաներ են հարցաքննվել

PanARMENIAN.Net - «Գլենդել Հիլզի»՝ Գյումրու Մուշ թաղամասում 2010-12 թթ․ կառուցապատման առնչությամբ քրգործի շրջանակում կատարվել է մոտ 60 շենքի զննություն, քննության տվյալով՝ մոտ 20 մլրդ դրամի չարաշահում է եղել, փոխանցում է 1lurer.am-ը։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ առերևույթ պարզվել է, որ կատարված շինաշխատանքները եղել են թերի։ Ըստ նրա՝ փորձաքննությունից հետո կպարզվի ոչ միայն շենքի սեյսմակայունության հարցը, այլև այն, թե կառուցման ժամանակ «թալան եղել է, թե՝ ոչ»։

Գաբրիելյանի խոսքով՝ տասնյակ անձինք, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվել խոշոր չափի յուրացման գործով։ Գաբրիելյանը չի բացառել նաև, որ անհրաժեշտության դեպքում կարող է հարցաքննվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրը։

Խոշոր յուրացման գործով հարցաքննվել են «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարությունը, քաղաքաշինության այն տարիների նախարար Վարդան Վարդանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մուշ թաղամասի կառուցումը երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրի մաս էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---