ՄԻՊ․ Հաշմանդամություն ունեցողներին անվճար և արտոնյալ պայմանով դեղորայքի տրամադրման խոչընդոտներ կան29 հունիսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար և խնդրահարույց, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ըստ ՄԻՊ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման հարցում խոչընդոտներ կան։ Ըստ ՄԻՊ-ի՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող: Մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից ՄԻՊ աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74: Դեղեր ստանալուն վերաբերող հարցերով պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են ամիսների քաքշուկների մեջ և կանգնում դժվարությունների առաջ համակարգային բնույթի խնդիրների պատճառներով: Հաշմանադամություն ունեցող անձինք դեղեր ստանալու հարցում դժվարությունների են հանդիպում նաև այն պատճառով, որ բժշկական հաստատություններում արվում են ոչ հավաստի կամ սխալ իրազեկումներ Հայաստանում գործող օրենսդրության վերաբերյալ, որ նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց բուժանձնակազմերի համար: ՄԻՊ-ի բնորոշմամբ՝ բուժսպասարկման օղակներում բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի: Հաճախ բերվող պատճառներից է այն, որ երկրում առկա չէ անհրաժեշտ թվով բուժանձնակազմ։ Ըստ ՄԻՊ-ի՝ քաղաքացին ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները: ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ խնդիրները բնույթով համակարգային են և իրենց կողմից բազմիցս արձանագրվել են նաև նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսևորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |