Հայաստանցիների 66%-ը դեմ է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն29 հունիսի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը դադարեցնելուն հայաստանցիների 66%-ը դեմ է, 17%-ը՝ կողմ, փոխանցում է «Կովկասյան բարոմետրը»։ Հետազոտություններն անցկացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ի ընթացքում։ Համաձայն դրանց՝ հարցվածների 43%-ը դեմ է առարկայի դասավանդումը դադարեցնելուն, 23%-ն ավելի շուտ դեմ է։ Հարցվածների 11%-ն ավելի շուտ կողմ է առարկան դպրոցական ծրագրից հանելուն, 6%-ը կողմ է։ Ըստ հետազոտության տվյալների՝ 13%-ը ոչ կողմ է, ոչ դեմ առարկայի դասավանդումը շարունակելուն։ Հայաստանում պարբերաբար հանրային քննարկումների առիթ է դառնում Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը։ Առարկան դպրոցական ծրագրից հանելու հիմնական փաստարկներն են կրոնական քարոզից մինչև Հայոց պատմություն առարկան կրկնելը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |