ԵԽԽՎ որոշել է չզրկել Հայաստանը ձայնի իրավունքից

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ), քննարկելով Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի իրականացման հարցը, որոշել է չզրկել հայկական պատվիրակությունը ձայնի իրավունքից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Ստրասբուրգում` ԵԽԽՎ հայկական պատվիրակության գրասենյակում, 141 խորհրդարանական հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու դեմ է քվեարկել, «կողմ» է քվեարկել 3 խորհրդարանական, հինգը ձեռնպահ են մնացել:



2008թ. դեկտեմբերի 17-ին կայացած նիստին ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը հանգեց այն եզրակացությանը, որ Հայաստանը չի կատարել զեկուցողների կողմից ներկայացված պահանջները, եւ առաջարկեց դադարեցնել Վեհաժողովի ձմեռային նիստին հայկական պատվիրակության ձայնի իրավունքը: Երկու շաբաթ առաջ Հայաստան այցելեցին ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբյեն, որոնք ծանոթացան ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների իրականացման համար իշխանությունների ձեռնարկած քայլերի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---