Ֆրանսահայ բժիշկ․ ՀՀ-ի հետ գործակցությունը կարող է տարիներ տևել29 հունիսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ ժամանած ֆրանսիացի բժիշկների գործակցությունը հայ մասնագետների հետ կարող է շարունակվել նաև հետագայում և ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտարարել է Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լորան Փափազյանը։ Փափազյանը ղեկավարում է հունիսի 23-ին Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների երկրորդ խումբը։ «Սա սկիզբ է մեծ գործակցության, որը, ըստ երևույթի, տարիներով կշարունակվի։ Մեծ սիրով կգործակցեմ հայ բժիշկների հետ ոչ միայան այս համատեքստում, այլև ընդհանուր առմամբ»,- հայտարարել է նա։ Մասնագետը նշել է, որ հայերն աշխատում են օրնիբուն և կոմպետենտ են իրենց գործում. ֆրանսահայ բժիշկը նաև հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները։ Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25,127-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,254 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |