«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման մասին հաղորդում են տվել Դատախազություն30 հունիսի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում են ներկայացրել։ «Խոսքը վերաբերում է մոտ երկու տարի առաջ սկսված՝ ՍԴ լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին։ Իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ», - դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե մի շարք ոտնձգություններ են եղել ՍԴ-ի նկատմամբ: «Այդ ամենին հաջորդեց այս վերջին՝ սահմանադրության փոփոխությունները, և այսօր էլ ԱԺ-ում պետք է արտահերթ նիստ գումարվի, որի ընթացքում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետև ՍԴ մասին սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել»,- ասել է նա։ Բաբայանն ասել է նաև, որ պաշտոնեական լիազորությունների անցման հոդվածով ևս հաղորդում են ներկայացրել. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացի ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին»։ Դատախազություն էին եկել նաև աշխատանքային խմբի մյուս անդամները՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։ Ավելի վաղ 3 կուսակցության աշխատանքային խումբը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր. «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ |