Հարցում․ Հեղափոխությունից հետո հայերն ավելի քիչ են հակված արտագաղթի30 հունիսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - 2018-ի հեղափոխությունից հետո արտագաղթի ձգտող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է։ Այդ են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) աշխատության տվյալները։ «Կովկասյան բարոմետրի» վերջին հետազոտության համար հայաստանյան տվյալները հավաքագրվել են 2020-ի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Հեղափոխությունից կես տարի առաջ հրապարակված հետազոտության հարցման մասնակիցների 35 տոկոսը հայտարարել էր, որ մտածում է Հայաստանից ընդմիշտ արտագաղթելու մասին։ Մինչդեռ 2020-ի հունիսին հրապարակված զեկույցը վկայում է, որ հարցման մասնակիցների միայն 20 տոկոսը կցանկանար ընդմիշտ հեռանալ ՀՀ-ից։ Հարցման մասնակիցներին նաև հարցրել են ժամանակավոր արտագաղթին իրենց վերաբերմունքի մասին, որին հարցման մասնակիցների 52 տոկոսը դրական պատասխան է տվել։ Նախահեղափոխական զեկույցում այդ ցուցանիշը 59 տոկոս էր։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |