Կադաստրի առցանց հարթակում գույքահարկի հաշվիչ կտեղադրվի

Կադաստրի առցանց հարթակում գույքահարկի հաշվիչ կտեղադրվի

PanARMENIAN.Net - Կադաստրի էլեկտրոնային ծառայությունների հարթակում շաբաթվա վերջում կտեղադրվի գույքահարկի հաշվիչ: Այդ մասին տեղեկացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նա նշել է, որ քաղաքացին՝ նշելով վկայագրի տվյալները, կարող է իմանալ, թե կոնկրետ 6 տարվա բարեփոխումների արդյունքում որքան գույքահարկ կվճարի, և յուրաքանչյուր տարի որքան է այն կազմում, գրում է Shantnews.am-ը։

Ինչ վերաբերում է բողոքարկման հնարավորությանը, Թովմասյանը նշել է՝ գնահատման արդյունքում բազային այնպիսի արժեքներ են վերցվել, որ, ըստ էության, պատկերում են շուկան, և մոտարկված արժեքը բավականին ցածր է շուկայականից:

Կենտրոն համայնքում, որն անմիջապես փոքր կենտրոնն է, 1 քառակուսի մետր հողի համար որպես բազային արժեք հաշվարկված է 330,000 դրամը: Նորակառույց շենքում բնակարանի համար 1 քառակուսի մետրի համար բազային արժեք հաշվարկված է 700,000 դրամը, բնակելի տան համար՝ 420,000 դրամը: Այս դրույքաչափերը, համապատասխան գոտիականությանը, նվազում են:

Ավելի վաղ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրել էր, որ գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի մոտ 80%-ը, այսինքն՝ 50 մլն դրամ շուկայական գնով բնակարանի համար պետք է վճարել 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։

Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման օրենքին, հորդորել էր բնիկ երևանցիներին բարձրաձայնել իրենց իրավունքները, հակառակ դեպքում վաղը ստիպված կլինեն զրկվել բնակարաններից և տներից։ Նրա հորդորին միացել են մի շարք քաղաքական, հասարակական և արվեստի գործիչներ։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---