Վրաստանը Ջավախքում գործում է «բերիական» մեթոդներով

PanARMENIAN.Net - Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի շրջանը կարող է հաջողված համագործակցության կենտրոն եւ հայ-վրացական հարաբերությունների բարեկամության կամուրջ դառնալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է հայկական խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Պատմելով Սամցխե-Ջավախեթի կատարած այցերի մասին` Թորոսյանը նշեց, որ Ախալցխայի հայկական կազմակերպությունների առաջնորդներ Գրիգոր Մինասյանն ու Սարգիս Հակոբջանյանը ձերբակալվել են Սամցխե-Ջավախեթիի շրջանում մշակութա-լուսավորչական գործունեություն ծավալելու համար: «Մինչ օրս հայտնի չէ, թե ինչն է ձերբակալությունների իրական պատճառը, քանի որ ոչ մի փաստ ներկայացված չի ոչ այն առիթով, թե ում օգտին կարող էին լրտեսություն անել նշված անձինք, ոչ էլ ավազակային խմբավորումների գոյության հարցի վերաբերյալ, որոնց ստեղծման մեջ նրանք մեղադրվում են: Վրացական իշխանությունների գործողությունները տարածաշրջանում կարելի է անվանել «բերիական» մեթոդների քաղաքականություն»,- ընդգծել է Թորոսյանը:



Նա շոշափել է նաեւ Սամցխե-Ջավախեթիի շրջանին առնչվող հարցերը` թվարկելով շրջանի բնակչության մի շարք խնդիրներ, որոնք ոչ մի կերպ չեն լուծվում տեղական եւ պետական իշխանությունների կողմից: «Դրանց թվում են` շրջանի եւ Հայաստանի միջեւ ազատ հաղորդակցմանը խոչընդոտելը, Թբիլիսիի հետ հաղորդակցման բարդությունները, լեզվային խնդիրները, շրջանի հայերի եւ վրացիների միջեւ ընտրական քվոտերի եւ աշխատավարձերի խտրականությունը: Ջավախքը կարող է դառնալ Վրաստանի` օգոստոսյան պատերազմում կրած պարտությունից հետո ակտիվացած ունիֆիկացման զոհը»,- ասել է հայ խորհրդարանականը:



Հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու` Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին եւ Սարգիս Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված խմբավորման ստեղծման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ՔՕ 223 հոդվածի 1-ին մասի («ապօրինի զինված խմբավորման ստեղծում կամ կառավարում») ու 314 հոդվածի 1-ին մասի («լրտեսություն») համաձայն ձերբակալված Մինասյանի եւ Հակոբջանյանի վերաբերյալ այդ հոդվածներով գործը վարում է ՆԳՆ կոնտրհետախուզության բաժինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---