Ծառուկյան․ Փաստորեն՝ բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում30 հունիսի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»։ Նա նաև հրապարակել է նախկինում իր արած հայտարարությունը, որտեղ հարցին, թե արդյոք չի վախենում վարակվելուց, նշում է, որ «բարի մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»: Դրանից կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: «Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա՝ մեկնաբանելով տեսանյութը: Կորոնավիրուս է ախտորոշվել Ծառուկյանի որդու՝ Նվերի մոտ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարակվածների թվում է նաև ԲՀԿ նախագահի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, ինչպես նաև այլ ԲՀԿ-ականներ, մասնավորապես՝ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցել են ի աջակցություն Ծառուկյանի կազմակերպված ցույցերին և սերտ շփում ունեցել նրա հետ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |