«Ռոստելեկոմ». Արտակարգ իրավիճակը թիմային աշխատանքով հաղթահարելու հաջողակ պատմությունը

«Ռոստելեկոմ». Արտակարգ իրավիճակը թիմային աշխատանքով հաղթահարելու հաջողակ պատմությունը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` «Ռոստելեկոմ» ընկերությունը մոտ չորս ամիս է աշխատանքը կազմակերպում է հեռավար՝ բացառությամբ որոշ ստորաբաժանումների:

Այս ամբողջ ընթացքում ընկերությունը բարելավել է հաճախորդների սպասարկմանը և աշխատանքի արդյունավետ կառավարմանն ուղղված մի շարք ծառայություններ, ինչպես նաև հանդես եկել տան և բիզնեսի համար ժամանակակից և նորար առաջարկներով:

Նմանատիպ իրավիճակներում ամենից շատ տուժում են աշխատանքի այն տեսակները, որոնց գործունեության հիմնական բաղադրիչը շփումն է մարդու հետ՝ իհարկե, կենդանի շփումը դժվար է փոխարինել հեռավարով, սակայն ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի աշխատանքային գործառույթները դրանից չտուժեն: Եվ այս ամենը հնարավոր է պրոֆեսիոնալ, պատասխանատու և նվիրված թիմի շնորհիվ, և այն արժեքների և հմտությունների, որոնք նրանք ցուցաբերում են աշխատանքի ընթացքում:

Teamwork Makes The Dream Work

«Բարդ իրավիճակները հավանաբար միավորող ինչ-որ հատկություն ունեն, և թիմի իրական պատկերն առավել տեսանելի է դառնում հենց նման իրավիճակներում: Մեր ընկերության համար առաջնայինը աշխատակիցների առողջությունն է, և արդեն 4 ամիս է մեր թիմի մեծ մասը աշխատանքը իրականացնում է տնից: Հպարտանալու առիթ է տեսնել՝ ինչպես են մեր աշխատակիցներն աշխատում նման պայմաններում, որովհետև բացահայտվում են մարդկային տարբեր հատկանիշներ, և այն պոտենցիալը, որը սովորական աշխատանքային օրերին երբեմն գուցե տեսանելի չէ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատանքը, և բոլորի ջանքերը միասին, որոնք ուղղված են հաջողություն գրանցելուն: Այս ամենի արդյունքը, իհարկե , առավել տեսանելի է մեր բաժանորդների կողմից, ում գոհունակության խոսքերը փաստում են ընկերության թիմային աշխատանքի հաջողված լինելու մասին»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Միասնականություն և արդյունավետություն

«Սովորաբար աշխատանքի հեռավար կազմակերպումը ռիսկային է համարվում թիմային ոգու պահպանման, համախմբվածության, ինչպես նաև բարձր ներգրավվածություն ապահովելու տեսանյունից: Չնայած իրավիճակին՝ աշխատակիցները պահպանել են ճկունությունը, պատրաստ են տարբեր փոփոխությունների աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև երբեմն ժամանակավորապես նոր գործառույթներ իրականացնելու և գործընկերներին աջակցելու հարցում: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների՝ մենք շարունակում ենք անձնակազմի համալրման գործընթացները՝ անցկացնելով հեռավար հարցազրույցներ, հանդիպումներ ու քննարկումներ, շարունակում ենք ինքնակրթության և զարգացման մեր ծրագիրը, ինչի շնորհիվ ՄՌԿ թիմը վերազինվում է նոր գիտելիքներով և, ամենակարևորը՝ մենք հասանելի ենք բոլոր հարթակներում և բոլոր հավանական ու անհավանական կապի միջոցներով:Եվս մեկ անգամ համոզվել ենք, որ ամուր թիմը ամենակարևոր գործոնն է ցանկացած բարդ իրավիճակում»,-նշել է Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը։

Արագագործություն և պրոֆեսիոնալիզմ

«Մեր գործընկերների շնորհիվ՝ մենք մեկ օրում կարողացանք ապահովել Զանգերի կենտրոնի հեռավար աշխատանքը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ և համապատասխան ծրագրեր: Շատ մեծ թվով զանգեր ենք ստացել, Զանգերի կենտրոնն աշխատում էր ծանրաբեռնված, սակայն այս ընթացքում, ոչ մի գործարք չի տուժել և իհարկե դա միայն ու միայն մեր աշխատակիցների թիմային ոգու և նվիրվածության շնորհիվ է, երբ անգամ հերթափոխից դուրս՝ աշխատակիցները, տեսնելով զանգերի թիվը, միանում և արագ պատասխանում էին զանգերին: Դրա արդյունքը այն ցուցանիշն է, որը մենք գրանցում ենք այսօր՝ մոտ 9 անգամ ավելացել է հեռախոսային սպասարկման միջոցով

հաճախորդների սպասարկումը, քան նախակարանտինյան շրջանում: Եվ իհարկե սա այն պատրաստակամության շնորհիվ է նաև, որը ցուցաբերում են այլ բաժինների աշխատակիցները՝ միանալով Զանգերի կենտրոնի աշխատանքին՝ հաճախորդների սպասարկումն իրականացնելիս: Շատ շնորհակալ ենք բոլորին, նվիրված աշխատանքի և դրական տրամադրվածության համար»,-կարծիք է հայտնել Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Աննա Անանյանը։

Ճկունություն և կրեատիվություն

«Արտակարգ դրությունը, ինչպես և այլ ստորաբաժանումների, այդպես էլ մարքեթինգի թիմի համար մարտահրավեր էր: Անհրաժեշտ էր ադապտացնել կոմունիկացիոն ուղիները արտակարգ դրությանն ու հանդես գալ իրավիճակային նոր գաղափարներով, առաջարկներով, պրոդուկտներով ու գովազդային արշավներով: Արդեն 4 ամիս է կոնֆերանս տեսազանգերի ու տեքստային հաղորդագրությունների մի շարք հավելվածներ դարձել են մեր թիմի «աշխատասենյակը»՝ լի աղմկոտ թիմի ստեղծագործ բզզոցով: Այս միջոցներով իրականացնում ենք ակտիվ քննարկումներ, կիսվում ենք գաղափարներով, մասնագիտական հոդվածներով և հղումներով, շուկայում կատարվող փոփոխություններով, որոնք հաճախ ուղեկցվում են հին ու բարի հումորներով, և պարզապես ամեն գնով պահում ենք թիմային ոգին:

Սա աշխատանքային նոր ձևաչափ է, որի միջոցով արդեն ծնվել և իրականացվել են նոր գաղափարներ, իրականցվել են մի շարք գովազդային արշավներ, և կյանքի են կոչվել նոր նախագծեր: Եվ այս ամենը բարեհաջող կյանքի է կոչվում միայն այն պարզ պատճառով, որ մենք ԹԻՄ ենք, որի անդամներից յուրաքանչյուրը աշխատանքային ժամին, թե դրանից դուրս, պատրաստ է օգնել մյուսներին միշտ՝անկախ իրավիճակ արտակարգ լինելուց», նշել է Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Արզումանյանը։

Պատրաստակամություն և նվիրվածություն

«Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը դուրս բերեց մեզ մեր «կոմֆորտ» դաշտից, և օգնեց բացահայտել մեզ նորովի։ Գիտակցելով, որ ապրում ենք 21-րդ դարում, չէինք պատկերացնում, որ բարձր տեխնոլոգիաները այսպիսի մասշտաբային դեր ունեն մեր կյանքում։ Նրանց օգնությամբ կարողացանք հեշտությամբ հաղթահարել նետված մարտահրավերները, և պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ուրախ և հպարտ ենք, որ կարողացանք նման արագությամբ վերադասավորել մեր աշխատանքը , և նույնիսկ այդ պայմաններում կարողացանք գրանցել հնարավոր առավելագույն արդյունք»:

«Թվում էր՝ վաճառքի և սպասարկման սրահների որոշ ժամանակով փակ լինելը շատ աշխատակիցների անգործության պատճառ կդառնար, սակայն պատկերը հակառակն է, նույնիսկ՝ ավելի ծանրաբեռնված, քան նախկինում: Վաճառքի թիմը շատ արագ կարողացավ վերադասավորել աշխատանքը և միացալ Զանգերի կենտրոնին՝ աջակցելու բաժանորդներին՝ հեռախոսային սպասարկման միջոցով: 24/7 բոլորս հասանելի էինք, վերացել էին շաբաթ – կիրակի, գիշեր – ցերեկ հասկացողությունները, ինչը իրականում բավականին հաճելի է, երբ կա ամուր և նվիրված թիմ»:

«Երբ աստիճանաբար վերաբացվեցին ՎՍՍ-ները հիմնական աշխատանքին զուգահեռ նաև հարկավոր էր զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները: Հաճելի է և պատասխանատու է նաև մասը լինելու այն աշխատանքի, որ տարվում է ամբողջ երկրում՝ իրազեկել քաղաքացիներին հակահամաճարակային միջոցառումների, անվտանգության կանոնների և այլ կարևոր քայլերի մասին: Ամենօրյա նմանատիպ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև օրինակ ծառայելով սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակներ և ձեռնոցներ կրելու, ախտահանիչ այլ միջոցներ օգտագործելու առումով՝ մենք ունեցանք ավելի իրազեկ և կարգապահ բնակիչներ: Եվ ի պատասխան հաճախորդներից մեկի հարցին՝ «Հա, փաստորեն, էս գրածները ճի՞շտ են», ասենք, որ, այո՛, ոչ միայն ճիշտ են, այլև՝ պարտադիր» ,- իրար լրացնելով և դեպքեր հիշելով՝ փաստել են Մանրածախ վաճառքի դեպարտամենտի աշխատակիցները:

Զգոնություն և հետևողականություն

«Իրականում շատ պատասխանատու է աշխատել տանից, քանի որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, անընդհատ կապի մեջ լինել, հատկապես արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում մեծ ակտիվություն էր նկատվում մամուլում օպերատորների գործունեության վերաբերյալ, և անհրաժեշտ էր միևնույն ժամանակ հասանելի լինել թե՛ գործնականում, թե՛ տանը: Տարբեր քննարկումներ, նախագծեր, անգամ շնորհանդեսներ իրականացվում են առցանց տարբերակով, և կարծես թե, մենք՝ ինքներս, արդեն սովորել և հարմարվել ենք աշխատանքային նոր ձևաչափին: Բացի այդ՝ հետաքրքիր մարտահրավեր է աշխատել տանից, որովհետև հիմնական թիմից բացի աշխատանքում ներգրավվում են նաև այլ «թիմակիցներ», ամենից հաճախ՝ մեծ տարիքային տարբերությամբ»,-նշել է Արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը։

Պատասխանատվություն և կազմակերպվածություն

«ՏՏ դեպարտամենտի աշխատանքում, կարծես թե, միայն աշխարհագրությունն է փոխել , տարբերություն չկա` գրասենյակի ներսում ենք, թե՝ տանը, շատ արագ և պատշաճ կերպով մեր աշխատակիցները կարողացան «զինել» գործընկերների համակարգիչները անհրաժեշտ ծրագրերով, ըստ անհրաժեշտության տրամադրվել են լրացուցիչ սարքեր և ապահովվել է իհարկե հեռահար հասանելիություն և կապ գրասենյակի համակարգիչներին, որը, թերևս, ամենակարևորներից էր այս պարագայում: Ցանկացած պահի գործընկերների կողմից ներկայացվող տեխնիկական խնդիրներին տրվում է ամենաարագ լուծումը»,-փաստել է ՏՏ դեպարտամենտի ղեկավար Պավել Աբելյանը։

Ռիսկայնություն և ծանրաբեռնվածություն

«Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ընկերության շատ աշխատակիցներ աշխատանքը շարունակել են տանից դուրս գալով: Արտակարգ դրության ընթացքում «Ռոստելեկոմ»-ը շարունակել է բնակարանային միացումներ կատարել բաժանորդների ցանկությամբ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Շատ պատասխանատու և ռիսկային է այս ընթացքում տանից դուրս գալ՝ փոխել շփման շրջանակը և վերադառնալ տուն՝ ընթացքում շփվելով նաև գործընկերների հետ: Բացի այդ ամենօրյա ռեժիմով իրականացվում է ցանցի մոնիթորինգ՝ ցանցի ծանրաբեռնվածությունը վերահսկելու և բաժանորդներին անխափան և որակյալ կապով ապահովելու նպատակով: Բարեբախտաբար, աշխատանքները բարեհաջող կերպով իրականացվում են և, այս ընթացքում աշխատակիցներից ոչ ոքի առողջությանը վտանգ չի սպառնացել»,-նշել է Տեխնիկական տնօրեն Արամ Ավետիսյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---