27 հունվարի 2009 - 20:31 AMT
Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ՖԱ իր առաջին հանդիպումը Սոչիում ավարտել է ոչ ոքի
Այսօր Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ՖԹ Սոչիում, որտեղ հայկական թիմը հավաք է անցկացնում վերջերս նշանակված մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ, իր առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել «Սոչի - 04» թիմի հետ: Հայկական թիմի կազմում խաղացել են 6 լեգիոներներ, որոնցից 3-ը` զամբիացիներ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Երեւանցիների հաջորդ մրցակիցը Սոչիում Վորոնեժի «Ֆակել»-ն է լինելու: