Նախագահը չի ստորագրի ՍԴ մասին օրենքում փոփոխությունները30 հունիսի 2020 - 20:36 AMT PanARMENIAN.Net - «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու: Այս մասին նա տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Հունիսի 30-ին ընդունված օրենքների փաթեթով, մասնավորապես, սահմանադրական հանրաքվեն չեղարկելու հիմքեր էին ստեղծվում, իսկ ՍԴ դատավոր առաջարկելու հերթականությունը փոխվում էր՝ առաջին առաջադրման լիազորությունը կառավարությանը տրամադրելով։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 121-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Մայր օրենքին, ապա նախագահը 5 օրում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |