ԼՂՀ ՊՆ. Շփման գծում հրաձգության արյդունքում երկու մարդ է զոհվել27 հունվարի 2009 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ժ.17:30-ի սահմաններում, 1983թ.-ի ծնված քաղաքացիական անձ Բադ Վաչագանի Թադեւոսյանը, որը համաձայն նախնական տվյալների` տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եղել է անսթափ վիճակում եւ Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ է արել շարժվելու ադրբեջանական հենակետերի կողմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի հետ կապերի կառավարման ղեկավար Սենոր Հասրաթյանը: «Մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը` կասեցնելու նրա առաջխաղացումը դեպի հակառակորդը, հաջողություն չի ունեցել: Ստեղծված իրավիճակում հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են վերոնշյալ Բադ Թադեւոսյանը եւ պայմանագրային զինծառայող, 1983թ.-ի ծնված, շարքային Արկադի Շմավոնի Հակոբյանը»,- ասվում է հաղորդման մեջ: Հասրաթյանի խոսքով, նախնական տվյալներով` հակառակորդի կողմից եւս կան զոհեր եւ վիրավորներ: Ըստ նույն տեղեկությունների` Բ. Թադեւոսյանի դին գտնվում է ադրբեջանական կողմում: Մանրամասները հետաքննվում են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |