Beeline-ը բարելավում է բիզնեսի համար PRO սակագնային փաթեթները

Beeline-ը բարելավում է բիզնեսի համար PRO սակագնային փաթեթները

PanARMENIAN.Net - Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված PRO սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ են դարձել: Հաճախորդները նույն, կամ նույնիսկ քիչ ամսավճարի դիմաց կստանան. էլ ավելի շատ ներառված րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ և Կանադայի բոլոր ցանցեր, Beeline ՌԴ ցանց, էլ ավելի շատ գերարագ ինտերնետ, ինչպես նաև, ամենապահանջված բջջային հավելվածների ցանկին՝ առանց ինտերնետի տարիֆիկացման, ավելացել է Zoom հավելվածը։

Ընկերությունը նաև ստեղծել է հատուկ հավելյալ PRO 200 փաթեթը զանգերի համար․ 200 րոպե դեպի սակագնային փաթեթում ներառված նույն ուղղություններով՝ ընդամենը 200 դրամ ամսավճարով։

«Beeline-ը, ինչպես շատ բիզնեսներ, անցել է հեռավար աշխատանքի, և մենք սեփական փորձից գիտենք, թե բիզնեսն այժմ ինչ պահանջարկ ունի: Այս սակագնային փաթեթներով մենք փորձում ենք հնարավորինս բավարարել մեր գործընկերների սպասումները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը կգնահատեն առաջարկի առավելությունները, որոնք միտված են նաև մեր կորպորատիվ հաճախորդների բիզնեսի աջակցմանը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---