ԱԳԲԱ Լիզինգ․ Էլեկտրամոբիլների լիզինգի նոր հնարավորություն

ԱԳԲԱ Լիզինգ․ Էլեկտրամոբիլների լիզինգի նոր հնարավորություն

PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգը՝ գործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրամոբիլների ձեռքբերման հնարավորությունները:

Գործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել Nissan Leaf էլեկտրամոբիլ` մինչև 5 տարի մարման ժամկետով:

«էլեկտրամոբիլների լիզինգը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրամոբիլների շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Nissan Leaf-ը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում: Այն միավորում է ընկերության բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները և, կախված համալրումից, ապահովում է 240-360 կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: Այս անհավանական ցուցանիշը, կտրուկ արագացումը, կառավարման հարմարավետությունն ու օժանդակող ֆունկցիաների հարուստ փաթեթը Nissan Leaf-ի անվիճելի առավելություններից են: Այս ամենին գումարվում է նաև էկոլոգիական խնդրի լուծումը»,- իր հերթին ասել է «Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Քյուֆարյանը:

Nissan Leaf էլեկտրոմոբիլի ձեռքբերման պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում։

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---