Զորակոչիկները ՊՆ-ին նվիրած արագ թեստերով են թեստավորվելու

Զորակոչիկները ՊՆ-ին նվիրած արագ թեստերով են թեստավորվելու

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին մեկնարկել է ամառային զորակոչի՝ զորամասերը համալրելու փուլը։ Բոլոր զորակոչիկները թեստավորվելու են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով։

Ախտորոշումը կատարվելու է իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով։ Արյան անալիզի միջոցով, կախված հակամարմինների տեսակից, հնարավոր է լինում պարզել՝ մարդը կորոնավիրուսի ակտիվ, թե նախկին վարակակիր է։

Զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ կհայտնաբերվեն, կթեստավորվեն նաև ՊՇՌ թեստերով:

Պաշտպանության նախարարությանը թեստերը նվիրել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ PanARMENIAN.Net ի հարցին, թե ինչու են զորակոչիկները թեստավորվում հակամարմինների հայտնաբերման եղանակով և ոչ Պոլիմերազային Շղթայական Ռեակցիայի (ԴՆԹ-ի ամպլիֆիկացիա) մեթոդով, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց, որ այս տեսակի թեստերի ընտրությունը կապված է ոչ թե դրանց հասանելիության, այլ արագության հետ։

Ստեփանյանի խոսքով՝ այն զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ կհայտնաբերվեն, կթեստավորվեն նաև ՊՇՌ թեստերով։ Այս նպատակով ՊՆ Կենտրոնական հավաքակայանում ծավալվել է հատուկ լաբորատորիա։

Հայաստանում ամառային զորակոչը մեկնարկել է մայիսի 1-ից, սակայն զորակոչիկները զորամասեր կուղևորվեն հուլիսից մինչև օգոստոսի վերջ։ Իսկ զորացրումը Covid-19-ի պատճառով չի հետաձգվի և կիրականացվի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը։

Զորակոչիկներին և նրանց սպասարկող անձնակազմին տրվում է դիմակ, ձեռնոց, ալկոգել։ Ավելացվել է զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը։ Վիճակահանության համար օգտագործվում են բաց տարածքները։ Զորակոչիկները չեն գիշերի Կենտրոնական հավաքակայանում, այլ միանգամից կմեկնեն զորամասեր։ Կմեկուսացվեն ջերմություն ունեցողները։ Բոլորը զորամասում 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում։ Իսկ նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---