Սմարթֆոն և անլար ականջակալ՝ Ամերիաբանկից․ «Օնլայն ամառ» վիճակախաղը սկսվում է

Սմարթֆոն և անլար ականջակալ՝ Ամերիաբանկից․ «Օնլայն ամառ» վիճակախաղը սկսվում է

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը, որի շրջանակում հաճախորդները սմարթֆոն ու անլար ականջակալ ստանալու հնարավորություն կունենան։

Ամերիաբանկի՝ ֆիզանձ համարվող այն հաճախորդները, ովքեր 2020-ի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը:

Իսկ այն հաճախորդը, ով կկատարի երեք օնլայն գործարք յուրաքանչյուրը 3000 դրամի չափով, մինչև օգոստոսի 12-ը ներառյալ Բանկում գրանցված իր էլեկտրոնային հասցեին, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կամ գրանցված բջջային հեռախոսահամարին կստանա գովազդային վիճակախաղի մասնակցության հերթական կոդ։

Ամերիաբանկից հայտնում են նաև, որ եթե հաճախորդը կատարի 3-ից ավելի 3000 դրամի գործարք, ապա յուրաքանչյուր 3 այդպիսի գործարքի համար կստանա առանձին կոդ՝ այդպիսով մեծացնելով գովազդային վիճակախաղի հաղթող դառնալու հավանականությունը։

Վիճակախաղն իրականացվելու է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ, ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները ծանուցվելու են էլփոստով։

Հաղթող մասնակիցների հերթական համարները հրապարակվելու են Բանկի պաշտոնական կայքում (https://ameriabank.am/default.aspx?lang=33) և (ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/Ameriabank) մինչև օգոստոսի 14-ի ժամը 23:59-ն:

Մրցանակները ստանալու համար հաղթող ճանաչված հաճախորդները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նախապես պայմանավորված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով անձամբ մոտենան Ամերիաբանկի Կամար մասնաճյուղ։ Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմանները կարելի է տեսնել կայքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---