Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ բողոք է ներկայացրել 1 հուլիսի 2020 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, PanARMENIAN.Net ին ասաց կառույցի կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Դատախազության` Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված դիմումը երեկ մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան»,- նշեց Խաչատրյանը։ Ավելի վաղ նա նշել էր, որ Քոչարյանի ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատել ոչ միայն Դատախազությունը, այլև գործը քննող և Վերաքննիչ դատարանները։ Նրա խոսքով` դատական քննության այս փուլում զգալի մեծ են ամբաստանյալի՝ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։ Վերաքննիչը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |