Արոնյանը կամային հաղթանակ է տարել Corus Chess-2009-ի 9-րդ փուլում

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին, մեկօրյա ընդմիջումից հետո, Վեյկ Ան Զեե քաղաքում խաղարկվեց շախմատի Corus Chess-2009-ի գերմրցաշարի 9 փուլը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով համառ պայքարում կարողացավ կոտրել ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկու համառ դիմադրություը: Սա հայ շախմատիստի առաջին հաղթանակն է վերջին երեք փուլում եւ երկրորդը` ընդհանրապես մրցաշարում: Անարդյունք ավարտվեց մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանի (Սլովակիա) պարտիան: 68-րդ քայլում Մովսեսյանը հանձնեց դիրքրեը ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Սա նրա երկրորդ պարտությունն է մրցաշարում` առաջին անգամ նրան պարտության մատնեց Արոնյանը 5-րդ փուլում:



9 փուլերից հետո 5,5 միավորով Արոնյանը առաջատարների թվում է: Ս.Կարյակինն ու կուբացի Լեյներ Դոմինգեսը եւս 5,5-ական միավոր ունեն:



9 փուլի արդյունքները.



Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-1:0

Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-Վասիլի Իվանչուկ-0,5:0,5

Գատա Կամսկի` ԱՄՆ-Լեւոն Արոնյան` Հայաստան-1:0

Մայքլ Ադամս` Անգլիա-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5:0,5

Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-0,5:05

Յան Սմիթս` Հոլանդիա-Վան Յուէ` Չինաստան-0,5:0,5

Լեհներ Դոմինգես` Կուբա-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-1:0



Դասավորությունը A խմբում 9 փուլերից հետո` Արոնյան, Կարյակին, Դոմինգես-5,5-ական միավոր: Մովսեսյան, Ռաջաբով-5-ական միավոր: Կարլսեն, Ադամս, Սմիթս, Վան Վելի-4,5-ական միավոր: Կամսկի, Վան Յուէ, Իվանչուկ-4-ական միավոր, Սթելվագեն-3,5 միավոր: Մորոզեւիչ-3 միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---