«Փորձիր պատժամիջոցներ սահմանել»․ Չինաստանի պատասխանն ԱՄՆ-ին՝ Հոնկոնգում քաղաքականության մասով 1 հուլիսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հայտարարել է, որ հնարավոր է պատժամիջոցներ սահմանի Չինաստանի դեմ՝ Հոնկոնգի ինքնիշխանությունը նվազեցնող օրինագծի ընդունման դեպքում։ Չինաստանը հունիսի 30-ին ընդունեց ազգային անվտանգության համակարգին վերաբերող օրինագիծ, իսկ Չինաստանի անվտանգության խորհրդի անդամ Չժաո Սյաոմինը հայտարարեց, որ իրենք ոչ միայն վճռական կլինեն պաշտպանելու իրենց, այլև պատասխան հարված կհասցնեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող են դիմել նման քայլերի՝ ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով․ «Եթե ԱՄՆ-ն չի մտահոգվում, որ իրենք ավելի շատ կտուժեն, քան նրանք, ում հանդեպ սահմանաված են պատժամիջոցներ, ուրեմն թող փորձի»։ Օրենքի տեքստը դեռ հրապարակված չէ, սակայն հայտնի է, որ նոր կանոններով հոնկոնգցիները խիստ կպատժվեն 4 երևույթի համար․ սեպարատիզմի, իշխանությունների խարխլման, տերորիզմի, օտարերկրյա պետությունների հետ ազգային անվտանգությանը վնասող դավադիր համաձայնության գալու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուզար Յենս Ստոլենբերգը դատապարտել է Պեկինի գործողությունները և հայտարարել, որ այսկերպ Պեկինը կոտրում է Հոնկոնգի ինքնիշխանությունը: Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը վիզայի սահմանափակումներ կմտցնի Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության նախկին և ներկա այն անդամների համար, որոնք պատասխանատվություն և մասնակցություն ունեն Հոնկոնգի իշխանության խաթարման հարցում։ Նախկինում Չինաստանի իշխանությունները ևս փորձել են նմանատիպ օրենք անցկացնել, սակայն ձախողել են բազմաքանակ ցույցերի ճնշման տակ: Հայտնի է նաև՝ իշխանությունները պատրաստվում են նաև ոստիկանական նոր համակարգ ներդնել Հոնկոնգում, որն անմիջապես կենթարկվի Պեկինին: Ավելի քան 150 տարի Հոնկոնգը եղել է մեծբրիտանական գաղութ: 1997 թվականին այն փոխանցվել է Չինաստանին «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսության անվան տակ: Վերջինս ներդրվել է 1980-ականներին և իրենից ենթադրում է պետական մեկ ընդհանրական տարածք, սակայն Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը կարող են ունենալ իրենց սեփական տնտեսական և քաղաքական, իրավապահ համակարգերը և պահպանել կապիտալիստական համակարգը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռ հունիսի սկզբին հայտարարել էր, որ եթե Չինաստանը Հոնկոնգին պարտադրի ինքնավարությունը նվազեցնող ազգային անվտանգության մասին օրենքը, ապա բրիտանական կառավարությունը կփոխի ներգաղթի կանոնները և հնարավորություն կտա ավելի քան 2.8 մլն հոնկոնգցու դառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այս 20 տարվա ընթացքում հոնկոնգցի ակտիվիստները պարբերաբար բողոքում են Չինաստանի իշխանության՝ Հոնկոնգի ներքին գործերին խառնվելու, սոցիալիստական բարքեր ներդնելու փորձի, մարդու իրավունքների սահմանափակման դեմ և հօգուտ անկախացման: Իսկ Չինաստանի իշխանություններն իրենց հերթին Հոնկոնգի ժողովրդին մեղադրում են անջատողական տրամադրությունների և հասարակական կարգի խախտման համար։ Այս պահին Հոնկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են՝ ուղեկցվելով ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |